Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Տառի գրուսուցում Տառի գրուսուցում

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ո՞ր տառով են սկսվում 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները նկար-բառը ենթարկում են հնչյունային վերլուծության և նշում այն տառը, որը համապատասխանում է տրված պատկերի անվան առաջին հնչյունին:
2. Գուշակի՛ր տառերը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքի միջոցով սովորողները զարգացնում են տպագիր տառերը ճանաչելու և տառապատկերներն ամբողջական ընկալելու կարողությունների զարգացմանը:
3. Այբուբենի տառերը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքը կատարելիս անհրաժեշտ է, որ սովորողները վերհիշեն տառերի այբբենական հաջորդականությունը և նշեն այն տառերը, որոնք պետք է գրվեին դատարկ տեղերում:
4. Տառ-զինվորները 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները որոշում են, թե ինչ օրինաչափությամբ են շարվել տառ-զինվորները և նշում այն տառ-զինվորը, որն ըստ օրինաչափության պետք է լինի հաջորդը:
5. Ո՞ր նվերն է ճիշտ հանձնված 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները որոշում են, թե որ տառով են սկսվում տրված պատկերների անվան առաջին տառերը, ապա նշում այն նվերը, որի վրա գրված տառով սկսվում է կողքին ներկայացված պատկերի անվանումը:
6. Ո՞ր տառը «տանը չէ» 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Սովորողները վերհիշում են տառերի այբբենական հաջորդականությունը և գրում այն տառը, որը, ըստ այդ հաջորդականության, պետք է լինի դատարկ «բնակարանում»:
7. Ընտրի՛ր համապատասխան տառերը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Սովորողները որոշում են, թե ինչպես է գրվում տրված պատկերի անվանումը: Ապա նշում են այն տառերը, որոնք կան այդ անվանման մեջ:
8. Նշի՛ր պատկերները 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները տրված նկար-բառերը ենթարկում են հնչյունատառային վերլուծության և նշում այն պատկերները, որոնց անվան մեջ կա տրված հնչյուն-տառը:
9. Ո՞ր տառն է թաքնված 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները նախ որոշում են, թե որ տառն է «թաքնված» տրված պատկերում, ապա նշում այն նկար-բառը, որը սկսվում է այդ հնչյուն-տառով: