Բառի կազմում և ընթերցում
Կարդալու կարողությունների մշակման նպատակով անհրաժեշտ է սովորողներին առաջարկել կազմել բառեր և ընթերցել: Սովորողները, կազմելով բառեր, տեսնում են բառի մեջ եղած բոլոր տառերը, վերածում են դրանք համապատասխան հնչյունների և վանկերի:
Նրանք վանկային և հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, տառային համադրություններ են կատարում և կարդում վանկ առ վանկ հավաքած բառը: Այս ամենը մեծ նշանակություն ունի բառը հեշտ կարդալ սովորեցնելու գործում: