Արագ սննդի ռեստորանում պատրաստում են սենդվիչներ: Հաճախորդը ինքն է ընտրում սենդվիչի բաղադրիչները՝ հացի, պանրի և մսի տեսակները:
Աղյուսակում բերված է դրանց ցուցակը:
Հաց | Պանիր | Միս |
Մատնաքաշ | Չանախ | Հավի միս |
Պուրի | Լոռի | Խոզի միս |
Լավաշ | Հոլանդական | Տավարի միս |
Բոքոն | ||
1. Հաշվիր, թե քանի՞ տարբեր սենդվիչներ կարելի է պատրաստել:
Պատասխան՝ սենդվիչ:
2. Հաշվիր, թե քանի՞ սենդվիչ կարելի է պատրաստել, որոնցում հաստատ լինի Լոռի պանիր:
Պատասխան՝ սենդվիչ:
3. Բոլոր սենդվիչները պատրաստված են: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն վերցված սենդվիչը կպարունակի Լոռի պանիր:
Պատասխանը գրիր սովորական կոտորակի տեսքով, կոտորակը մի կրճատիր:
Պատասխան՝