Դու շարունակում ես պատրաստվել «Եղանակը հունիսին» թեմայով ելույթին:
Սա հունիս ամսվա օդերևութաբանական երևույթների վերաբերյալ քո կազմած աղյուսակն է:
Եղանակը \(2014\) թ. հունիսին
Ամսաթիվ | Ջերմաստիճան \((\)\()\) | Խոնավություն (%) | Ճնշում (մմ) |
\(1\) | \(+16\) | \(25\) | \(759\) |
\(2\) | \(+17\) | \(30\) | \(759\) |
\(3\) | \(+15\) | \(30\) | \(759\) |
\(4\) | \(+14\) | \(30\) | \(759\) |
\(5\) | \(+17\) | \(26\) | \(759\) |
\(6\) | \(+18\) | \(35\) | \(760\) |
\(7\) | \(+16\) | \(32\) | \(760\) |
Գրաֆիկներ
Գրաֆիկի վրա կառուցում են երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առանցքների վրա կան սանդղակներ, որոնց վրա տեղադրվում են աղյուսակում բերված մեծությունների արժեքները:
Ուշադրություն
Մեծություններից մեկն անկախ է, իսկ մյուսը կախված է մյուսից: Անկախ մեծության արժեքները սովորաբար տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա (\(x\)-երի կամ աբսցիսների առանցքի), իսկ կախյալ մեծության արժեքները՝ ուղղահայաց (\(y\)-երի կամ օրդինատների առանցքի): Անկախ մեծության փոփոխության դեպքում փոխվում է նաև կախյալ մեծությունը:
Օրինակ
Օդի ջերմաստիճանը (կախյալ մեծություն) կարող է փոփոխվել ժամանակի (անկախ մեծություն) ընթացքում:
Այսպիսով, գրաֆիկը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում կախյալ մեծության հետ, երբ փոփոխվում է անկախ մեծությունը:
Գրաֆիկների վրա արժեքները պատկերվում են կետերի և դրանք միացնող կորերի տեսքով:
Գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել տվյալների փոփոխության ընթացքը:
Օրինակ
Աղյուսակի \(2\)-րդ սյան տվյալների հիման վրա կարելի է տեսնել ջերմաստիճանի փոփոխությունը դիտարկվող ամսվա ընթացքում:
Գրաֆիկի միջոցով կարելի է միանգամից գտնել ամսվա ամենատաք և ամենացուրտ օրերը, արագ հաշվել քսան աստիճանից ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը, կամ պարզել, թե երբ էր ջերմաստիճանը մոտավորապես հավասար \(+15 °С\) -ի:
Կարելի է նաև պարզել, թե որ օրերի ընթացքում էր ջերմաստիճանը համեմատաբար կայուն, կամ ընդհակառակը՝ արագ փոփոխվում:
Նույն կերպ, օգտագործելով քո աղյուսակի \(3\)-րդ և \(4\)-րդ սյունակները, կարելի է կառուցել և ուսումնասիրել խոնավության և մթնոլորտային ճնշման գրաֆիկները:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: