Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
Գումարենք \(33,142\) և \(5,6\) տասնորդական կոտորակները: Սկզբում կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնենք ստորակետից հետո եկող թվանշանների քանակները՝ \(5,6 = 5,600\)
 
Տասնորդական կոտորակները գրենք խառը թվերի տեսքով՝ 
 
33,142=3314210005,600=56001000
 
Գումարենք ստացված խառը թվերը և արդյունքը գրենք տասնորդական կոտորակի տեսքով՝
 
33,142+5,6=331421000+56001000=38142+6001000=387421000=38,742
 
Նույն գումարումը կատարենք «սյունակով»:

33,142+5,600¯38,742
 
Նույն ձևով ստանում ենք տասնորդական կոտորակների տարբերությունը՝ \(19,4 - 3,15\)
 
19,43,15=19,403,15=1940100315100=164015100=1625100=16,25
 
Նույն հանումը կատարենք «սյունակով»՝

19,403,15¯16,25
Տասնորդական կոտորակները գումարելու (հանելու) համար պետք է ՝ 

1. հավասարեցնել ստորակետից հետո եկող թվանշանների քանակները
2. դրանք գրենք իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ
3. կատարել գումարումը (հանումը)՝ անտեսելով ստորակետները
4. պատասխանում ստորակետը դնել թվերի ստորակետների տակ
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: