Բաժանումը տասնորդական կոտորակի վրա
Ուշադրություն
Տասնորդական կոտորակի վրա բաժանելը փոխարինում են բնական կոտորակի վրա բաժանելով:
Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝

1) բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում
2) եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ
3) կատարում ենք բաժանումը ստացված բնական թվի վրա
Այս կանոնը կոտորակների հիմնական հատկության հետևանքն է (կոտորակի գիծը պետք է փոխարինել բաժանումով)՝ կոտորակի համարիչն ու հայտարարը կարելի է բազմապատկել զրոյից տարբեր թվով:
 
Մեր դեպքում բազմապատկում ենք \(10, 100, 1000\)... թվերով:
Օրինակ
1,5:0,5=1,5100,510=155=15:5=3
Կարճ կարելի է գրել այսպես՝ \(1,5 : 0,5 = 15 : 5 = 3\)
  
\(1,5\) բաժանելիում և \(0,5\) բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո \(0,5\) բաժանելիում, այսինքն՝ մեկով:
 
0,24:0,06=0,241000,06100=246=24:6=4
 
Կարճ գրում ենք այսպես՝ \(0,24 : 0,06 = 24 : 6 =4\)
\( \) 
\( \)\(0,24\) բաժանելիում և \(0,06\) բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո \(0,06 \) բաժանարարում, այսինքն՝ երկու թվանշանով:
 
Դիտարկենք ևս երկու օրինակ:
 
1. \(11,232 : 3,12 = 1123,2 : 312 =3,6\)
 
1123,2936¯312¯3,618721872¯0
 
2. \(4,05 : 0,225 = 4,050 : 0,225 = 4050 : 225 = 18\)
  
4050225¯225¯1818001800¯0
Պատասխան
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: