Տեքստային խնդիրների լուծումը
Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար
Օրինակ
Լուծենք այդպիսի խնդիր:
Մի դույլում կա \(3\) անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից \(5\) լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:
Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում:
Լուծում:
Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:
Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար \(x\) լ կաթ:
Ապա առաջին դույլում կար \(3x\) լ կաթ:
Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ \((3x – 5)\) լ կաթ, իսկ երկրորդում՝ \((x + 5)\) լ:
Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ \(3x – 5 = x + 5\)
Լուծենք կազմված հավասարումը:
Պատասխան՝ երկրորդ դույլում կար \(5\) լ կաթ, իսկ առաջինում՝ \(15\) լ կաթ:
Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝
1) հավասարման կազմելը
2) հավասարման լուծելը
3) պատասխանի ձևակերպումը
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: