Տառեր և բանաձևեր
Մաթեմատիկայում շատ մեծություններ ունեն իրենց հատուկ նշանակումները:
Մակերեսն ընդունված է նշանակել \(S\) մեծատառով, պարագիծը՝ \(P\) մեծատառով, ուղղանկյան կողմերը՝ \(a\) և \(b\) փոքրատառերով, անցած ճանապարհը՝ \(s\) փոքրատառով, արագությունը \(v\), իսկ ժամանակը \(t\) տառերով:
Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին՝
Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին՝
Անցած ճանապարհը հավասար է արագության և ժամանակի արտադրյալին՝
Որևէ մեծության արժեքի հաշվման կանոնը նկարագրող գրառումը կոչվում է բանաձև:
Ուշադրություն
Հետևաբար, վերևում բերված բոլոր գրառումները բանաձևեր են:
Օրինակ
Դիցուք \(a = 12 սմ\) և \(b = 18 սմ\), ապա
Եթե \(v = 15 կմ/ժ\) և \(t = 2ժ\), ապա
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: