Հակադիր ռացիոնալ թվեր
Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար մոդուլներ, բայց տարբեր նշաններ, ապա այդ թվերը կոչվում են իրար հակադիր:
Օրինակ
և թվերը հակադիր են, քանի որ՝
Հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերվում են որպես \(O\) կետից նույն հեռավորությունների վրա գտնվող կետեր: Դրական թվերին համապատասխանող կետերը գտնվում են \(O\) կետից աջ, իսկ բացասականներին համապատասխանողները՝ ձախ:
և կետերը գտնվում են \(O\) կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են \(O\) կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:
Այդ պատճառով և թվերը հակադիր են:
Ուշադրություն
Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:
Բերենք հակադիր թվերի օրինակներ:
Ուշադրություն
Միայն մեկ թիվ կա, որը հակադիր է ինքն իրեն: Դա \(0\) թիվն է:
Ցանկացած և հակադիր ռացիոնալ թվերի համար ճիշտ են հետևյալ հավասարությունները՝ ,
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: