Ռացիոնալ թվերի համեմատումը
Ռացիոնալ թվերը համեմատում են հետևյալ կանոնի համաձայն:
Երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա ընկած է ավելի աջ:  
ugig3.png
 
Համեմատենք նկարի վրա ցուցադրված թվերը:
Օրինակ
4>3234<323323>3323<33>03<0
Այսպիսով՝
\(1\)) Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից և ցանկացած բացասական ռացիոնալ թվից:
 
\(2\)) Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի մեծ է:
 
\(3\)) Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի փոքր է:
 
\(4\)) Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: