
















Մեկ անհայտով հավասարման լուծումը
Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:
Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:
Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:
1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:
2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի:
Օրինակ
Լուծենք հավասարումը:
Հավասարման երկու մասերին գումարենք : Ստանում ենք՝
Օրինակ
Լուծենք հավասարումը:
Հավասարման երկու մասերից հանենք : Ստանում ենք՝
Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք -ի: Ստանում ենք՝
Ձևակերպենք հավասարում լուծելու կանոնը:
1) Եթե կան փակագծեր, ապա պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը:
2) Հավասարման անհայտը պարունակող անդամները տեղափոխում ենք ձախ մաս, իսկ մնացած անդամները՝ աջ մաս:
3) Հավասարման աջ և ձախ մասերում կատարում ենք թվաբանական գործողություններ և լուծում ստացված պարզագույն հավասարումը:
Օրինակ
Լուծենք հավասարումը:
Բացենք փակագծերը՝
Անհայտները տեղափոխենք ձախ մաս, մնացածը՝ աջ՝
Կատարենք գործողությունները և լուծենք ստացված հավասարումը՝
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: