Թվի գտնելը իր տոկոսի միջոցով
Խնդիր: Ստուգողականից «\(10\)» գնահատական ստացան դասարանի աշակերտներից չորսը, ինչը կազմում է դասարանի բոլոր աշակերտների -ը: Քանի՞ աշակերտ կա դասարանում:
I-ին եղանակ
Պարզենք, թե ի՞նչ թիվ է համապատասխանում բոլոր աշակերտների թվի -ին:
Բոլոր աշակերտների թիվը կազմում է -ը:
Բազմապատկենք ստացած կոտորակը \(100\)-ով:
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
Խնդիրը կարելի է լուծել այլ կերպ:
II-րդ եղանակ
Խնդրում պետք է գտնել այնպիսի թիվ, որի -ը հավասար է \(4\)-ի:
Պահանջվող թիվը նշանակենք \(x\)-ով: Ապա՝
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
III-րդ եղանակ
Տոկոսն արտահայտենք սովորական կոտորակի տեսքով և «10» ստացած աշակերտների թիվը բաժանենք այդ կոտորակի վրա:
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
Թիվն իր տոկոսի միջոցով գտնելու համար պետք է
1) տոկոսն արտահայտել սովորական կոտորակի տեսքով,
2) տրված թիվը բաժանել ստացված կոտորակի վրա:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012