
















Տարբեր մոդուլներով ամբողջ թվերի գումարումը
Հաշվենք հետևյալ արտահայտությունները՝ \(3+(-7)\) և \(-3+7\)
Որոշենք գումարելիների և՛ գումարի նշանները, և՛ մոդուլները:
1. \(3+(-7)=-4\)
Գումարելիների նշանները | Գումարի նշանը | Գումարելիների մոդուլները | Գումարի մոդուլը | Մոդուլների տարբերությունը | Գումարի և գումարելիների նշանների համեմատումը |
տարբեր | \(«-»\) | \((-4)\) արդյունքի նշանը համընկնում է ավելի մեծ մոդուլով թվի նշանի հետ՝\((-7)\) |
2. \(-3+7=4\)
Գումարելիների նշանները | Գումարի նշանը | Գումարելիների մոդուլները | Գումարի մոդուլը | Մոդուլների տարբերությունը | Գումարի և գումարելիների նշանների համեմատումը |
տարբեր | \(«+»\) | \(4\) արդյունքի նշանը համընկնում է ավելի մեծ մոդուլով թվի նշանի հետ՝ \(7\) |
Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ գումարելիների և գումարի նշանները տարբեր են, և գումարի մոդուլը հավասար է գումարելիների մոդուլներից ավելի մեծի և ավելի փոքրի տարբերությանը: Արդյունքն ունի ավելի մեծ մոդուլ ունեցող գումարելիի նշանը:
Տարբեր նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝
- մեծ մոդուլից հանել փոքր մոդուլը,
- արդյունքի դիմաց դնել մեծ մոդուլով գումարելու նշանը:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: