Միևնույն նշանով ամբողջ թվերի գումարումը
Հաշվենք հետևյալ արտահայտությունները՝ \(-4+(-3)\) և \(4+3\)
Որոշենք գումարելիների և գումարի նշանները և մոդուլները:
1. \(-4+(-3)=-7\)
Գումարելիների նշանը | Գումարի նշանը | Գումարելիների մոդուլները | Գումարի մոդուլը |
\(«-»\) | \(«-»\) |
2. \(4+3=7\)
Գումարելիների նշանը | Գումարի նշանը | Գումարելիների մոդուլները | Գումարի մոդուլը |
\(«+»\) | \(«+»\) |
Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ գումարելիների և գումարի նշանները համընկնում են, և գումարի մոդուլը հավասար է գումարելիների մոդուլների գումարին:
Միևնույն նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝
- գումարել թվերի մոդուլները
- արդյունքի դիմաց դնել գումարելիների նշանը
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: