Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
Կոորդինատային հարթությունը շատ հարմար է տարբեր գրաֆիկներ կառուցելու համար: Կառուցենք, օրինակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը՝ ըստ հետևյալ աղյուսակում բերված տվյալների:  
                                   
Ժամը
Ջերմաստիճանը \((\)°C\(\)\()\)
\(10:00\)
\(+16\)
\(12:00\)
\(+17\)
\(14:00\)
\(+15\)
\(16:00\)
\(+14\)
\(18:00\)
\(+17\)
\(20:00\)
\(+18\)
 
Դիտարկենք հարթության վրա մի կոորդինատային համակարգ, որի աբսցիսների առանցքը ցույց է տալիս ժամանակը, իսկ օրդինատների առանցքը՝ ջերմաստիճանը:
 
Աղյուսակի տվյալներից առաջանում են վեց կետեր՝
 
10;16,12;17,14;15,16;14,18;17,20;18
 
Կետերի առաջին կոորդինատը ցույց է տալիս ժամը, իսկ երկրորդը՝ օդի ջերմաստիճանը այդ ժամին:
Տեղադրենք ստացված կետերը կոորդինատային հարթության վրա և միացնենք դրանք. կստանանք պահանջվող գրաֆիկը:
 
grafik10.png
 
Գրաֆիկը թույլ է տալիս պատասխանել տարբեր հարցերին (շատերի պատասխանները չկան աղյուսակում): Օրինակ, աղյուսակում չկա օդի ջերմաստիճանը ժամը 13-ի դրությամբ:
Աբսցիսների առանցքի վրա ժամը 13-ը գտնվում է 12 և 14 ժամերի մեջտեղում: Օրդինատների առանցքի վրա դրան համապատասխանում է 16-ը:
Ուրեմն, ժամը 13-ին օդի ջերմաստիճանը 16°C էր:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: