Հակադիր ամբողջ թվեր
ugig.png
 
\(M(-4)\) և \(N(4)\) կետերը գտնվում են \(O\) կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են \(O\) կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:
Այդ պատճառով \(-4\) և \(4\) կետերը կոչվում են հակադիր:
Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միևնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր:
Ուշադրություն
Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:
Բերենք հակադիր թվերի օրինակներ.
 
325 և325674և674
 
Ուշադրություն
Միայն մեկ թիվ կա, որը հակադիր է ինքն իրեն: Դա \(0\) թիվն է:
\(t\) թվի հակադիր թիվը նշանակում են \(-t:\)
\( \) 
Եթե \(t=-15\), ապա նրան հակադիր թիվը \(-t=15\ \)-ն է:
 
Եթե \(t=831\), ապա նրան հակադիր թիվը \(-t=-831\ \)-ն է:
 
Եթե \(t=0\), ապա նրան հակադիր թիվը \(-t=0\ \)-ն է:
 
\(-(-t)\)-ն նշանակում է \(-t\) թվի հակադիր թիվը:
 
Օրինակ՝ քանի որ \(-(-109)=109,\) ապա \(-109  \) թվի հակադիր թիվը \(109\)-ն է:
  
Ցանկացած z և z ամբողջ հակադիր թվերի համար ճիշտ են հետևյալ հավասարությունները՝
 
+z=z, z=+z
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: