Ամբողջ թվերի համեմատումը
Դիտարկենք երեք իրավիճակ:
Առաջին իրավիճակ: Երեկ օդի ջերմաստիճանը \(-27°С\) էր, իսկ այսօր ջերմաչափը ցույց է տալիս \(-20°С:\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան այսօր: \(-27 \) թիվը փոքր է \(-20 \) թվից, ինչը գրում են այսպես՝ \( -27 < -20\)
Նկատենք, որ, եթե համեմատեինք այդ թվերի մոդուլները, ապա անհավասարության նշանը կլիներ հակառակը՝ \(>\)
Երկու բացասական թվերից փոքր է այն թիվը, որի մոդուլն ավելի մեծ է:
Օրինակ
Երկրորդ իրավիճակ: Երեկ ջերմաչափը ցույց էր տալիս \(-4°С\), իսկ այսօր բարձրացավ մինչև \(0°С\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան՝ այսօր: \(-4\) թիվը փոքր է \(0 \)-ից կամ \(-4 < 0\)
Զրոն մեծ է ցանկացած բացասական թվից և փոքր է ցանկացած դրական թվից:
Օրինակ
Երրորդ իրավիճակ: Երեկ ջերմաչափը ցույց էր տալիս \(-7°С\), իսկ այսօր ջերմաստիճանը բարձրացավ մինչև \(3°С\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան՝ այսօր: \(-7 \) թիվը փոքր է \(3\) թվից կամ \(-7 < 3\)
Ցանկացած բացասական թիվ փոքր է ցանկացած դրական թվից:
Օրինակ
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: