Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը
Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝
  • բազմապատկել այդ թվերի մոդուլները,
  • արդյունքի դիմաց դնել \(«-»\) նշանը:
Օրինակ 1
 
ա) \(-25·2=-(25·2)=-50\)
\( \) 
բ) \(25·(-2)=-(25·2)=-50\)
 
Օրինակ 2
  
ա) \(-5·14=-(5·14)=-70\)
\( \) 
բ) \(5·(-14)=-(5·14)=-70\)
 
Ուշադրություն
+=+=
Միևնույն նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը
Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝
  • բազմապատկել այդ թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել «\(+\)» նշանը
Օրինակ 3
 
123=123=36
 
Սովորաբար գրում են այսպես՝ \(-12·(-3)=12·3=36\)
 
Ուշադրություն
++=+=+
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: