Թվաբանական գործողությունների օրենքները
Մեզ հայտնի են գումարման և բազմապատկման հետևյալ օրենքները:
Սա գումարման տեղափոխական օրենքն է:
1. Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:
Սա գումարման զուգորդական օրենքն է:
2. Գումարի արժեքը կախված չէ այն բանից, թե գումարելիները ինչպես են խմբավորված, այսինքն՝ թվին երկու թվեր գումարելիս, կարելի է սկզբում գումարել առաջին թիվը, և ապա ստացվածին գումարել երկրորդ թիվը:
Սա բազմապատկման տեղափոխական օրենքն է:
3. Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում:
Սա բազմապատկման զուգորդական օրենքն է:
4. Արտադրյալի արժեքը կախված չէ այն բանից, թե արտադրիչները ինչպես են խմբավորված, այսինքն՝ թիվը երկու թվերով բազմապատկելիս, կարելի է սկզբում բազմապատկել առաջին թվով, և ապա ստացվածը բազմապատկել երկրորդ թվով:
Սա բազմապատկման բաշխական օրենքն է գումարման նկատմամբ:
5. Թիվը երկու թվերի գումարով բազմապատկելիս, կարելի է այն բազմապատկել թվերից յուրաքանչյուրով և գումարել ստացված արտադրյալները:
Կիրառելով այս օրենքները, կարելի է հաշվարկները պարզեցնել:
Այս օրինակներում կիրառեցինք գումարման և բազմապատկման զուգորդական օրենքները:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: