
















Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
Օգտվելով կոտորակների հիմնական հատկությունից՝ տրված կոտորակները կարելի է այնպես փոխել, որ դրանք ունենան հավասար հայտարարներ: Այդ դեպքում ասում են, որ կոտորակները բերվում են ընդհանուր հայտարարի:
Օրինակ
Եթե կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք 3-ով, իսկ կոտորակի համարիչն ու հայտարարը՝ 2-ով, ապա նրանք կբերվեն ընդհանուր հայտարարի, որը 12-ն է՝
և
Այն թիվը, որով պետք է բազմապատկել կոտորակի համարիչն ու հայտարարը, որպեսզի ստացվի նոր հայտարար, կոչվում է լրացուցիչ արտադրիչ:
Վերևի օրինակում -ի լրացուցիչ արտադրիչը \(3\)-ն է, իսկ -ինը՝ \(2\)-ը:
Այսպիսով՝ կոտորակները ընդհանուր հայտարարի բերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:
1. Գտնել տրված կոտորակների հայտարարների որևէ ընդհանուր բազմապատիկ, որն էլ կլինի ընդհանուր հայտարարը:
2. Գտնել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը:
3. Յուրաքանչյուր կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկել իր լրացուցիչ արտադրիչով:
Օրինակ
, և կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի:
Ամենափոքր ընդհանուր հայտարարը -ն է: Գտնենք երեք կոտորակների լրացուցիչ արտադրիչները և դրանցով բազմապատկենք կոտորակների համարիչներն ու հայտարարները՝
, և
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: