Բաժինը, որպես ամբողջի մաս
Ամբողջ մանդարինն ունի \(9\) բաժին:
Յուրաքանչյուր բաժին` մանդարինի փոքր մասն է և կազմում է մանդարինի -ը:
Բաժինը ամբողջի մեկ մասն է՝ ամբողջը բաժանված է մի քանի հավասար մասերի և վերցված է մեկը:
Որոշ բաժիններ ունեն իրենց անվանումները՝
՝ կես (մեկ երկրորդ), քառորդ (մեկ չորրորդ): Կես խնձոր, քառորդ ժամ:
Դիտարկենք մի քանի կարևոր բաժիններ:
Սանտիմետրի մեկ տասներորդը՝ , քանի որ \(1\ սմ = 10\ մմ\)
Դեցիմետրի մեկ տասներորդը՝ , քանի որ \(1 դմ = 10\ սմ\)
Մետրի մեկ հարյուրերորդը՝ , քանի որ \(1 մ = 100\ սմ\)
Կիլոմետրի մեկ հազարերորդը՝ , քանի որ \(1 կմ = 1000\ մ\)
Կիլոգրամի մեկ հազարերորդը՝ , քանի որ \(1 կգ = 1000\ գ\)
Ժամի մեկ վաթսուներորդը՝ , քանի որ \(1 ժ = 60\ րոպե\)
Տարվա մեկ տասներկուերորդը՝ , քանի որ \(1 տարի = 12 ամիս\)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: