Ուղղահայաց ուղիղներ
Եթե նույն հարթության մեջ գտնվող երկու ուղիղներ հատվում են, ապա նրանցով կազմվում են չորս անկյուններ՝
Մեզ հետաքրքրում են այն ուղիղները, որոնց կազմած անկյուններն ուղիղ անկյուններ են (հավասար են -ի):
Եթե չորս անկյուններից մեկը ուղիղ է (հավասար է -ի), ապա ուղիղ են նաև մյուս երեքը:
Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:
\(a\) և \(b\) ուղիղների ուղղահայացությունը նշանակում են այսպես՝
Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: