Չափման միավորներ
Առօրյա կյանքում անհրաժեշտ է լինում չափումներ կատարել՝ չափել քաղաքների հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը, շարժման արագությունը:
  • Որպես երկարության չափման միավոր հաճախ օգտագործում են միլիմետրը, սանտիմետրը, դեցիմետրը, մետրը, կիլոմետրը:
  • Որպես զանգվածի չափման միավոր հաճախ օգտագործում են գրամը, կիլոգրամը, ցենտները, տոննան:
  • Որպես ժամանակի չափման միավոր հաճախ օգտագործում են վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, տարին:
  • Արագության չափման համար ամենագործածականը կիլոմետր-ժամն է և մետր-վայրկյանը:
Հատվածի չափում
Հատվածի չափման համար, որպես չափման գործիք, ամենահաճախ օգտագործում են քանոն (լինում են շատ տարբեր քանոններ՝ ինչպես շատ մանր չափումների, այնպես էլ խոշորների համար):
ruler-146428_960_720.png
Շատ հաճախ օգտագործվող չափման միավորներ՝ \(1\) կմ, \(1\) մ, \(1\) դմ, \(1\) սմ, \(1\) մմ:
 
1կմ=1000մ1մ =10դմ1դմ=10սմ1սմ=10մմ
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: