Բեկյալ
Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:
Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:
 
Եթե բեկյալի հատվածները հատվում են, ապա բեկյալը կոչվում է ինքնահատվող:
 
Lauztas_lin.png
Օրինակ
Գծագրի նկարագիրը:
  1. \(ABCDE\) բեկյալը բաց է, այն ունի \(5\) գագաթ և \(4\) կողմ:
  2. \(FHG\) փակ բեկյալը ունի \(3\) կողմ: 
  3. \(KLMN\) և \(TPZV\) ինքնահատվող բեկյալներից առաջինը բաց է, երկրորդը՝ փակ:   
  
Բեկյալի հատկությունները
 
1. Բեկյալը կազմող հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն:  
 
2. Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից:
пес.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: