Անկյուն, անկյան չափումը
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երկու նույն կետից դուրս եկող ճառագայթներից:
Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն:
Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:
Հաճախ օգտագործում են և այլ տառեր:
Օրինակ
Գծագրերի նկարագիրը:
1. Առաջին գծագրում ցուց է տրված , կամ անկյունը:
2. Երկրորդ գծագրում ցույց է տրված փռված անկյունը:
Ինչպես ամեն հատված, որի երկարությունը կարելի է չափել քանոնով և արտահայտել չափման միավորներով, այնպես էլ ամեն անկյուն ունի իր մեծությունը:
Անկյունների չափման միավորը աստիճանն է, որը փռված անկյան մասն է:
Փռված անկյան մեծությունը \(180°\) է:
Անկյունները չափում են անկյունաչափի (փոխադրիչի) միջոցով:
Փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն:
Ուղիղ անկյունը նշանակում են անկյան միջի փոքր քառակուսով:
Ուղիղ անկյան մեծությունը \(90°\) է:
\(90°\)-ից փոքր անկյունները կոչվում են սուր անկյուններ:
\(90°\)-ից մեծ և \(180°\)-ից փոքր անկյունները կոչվում են բութ անկյուններ:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: