Կոտորակները կոորդինատային ճառագայթի վրա
Սովորաբար հարմար է կոտորակները ներկայացնել խառը թվերի տեսքով, օրինակ՝
Մենք գիտենք, թե ինչպես են կոորդինատային ճառագայթի վրա նշում բնական թվերը: Ուստի մենք կարող ենք կոորդինատային ճառագայթի վրա նշել խառը թվի ամբողջ մասը:
Իսկ ինչպե՞ս նշել կոտորակային մասը:
Կոորդինատային ճառագայթի վրա նշենք անկանոն կոտորակը:
1. Կոտորակը բերենք խառը թվի՝
2. Կոորդինատային ճառագայթի վրա նշենք ամբողջ մասը՝ կետը:
3. կետով սկսվող հատվածը բաժանենք վեց (կոտորակի հայտարարը) հավասար մասերի և հաշվենք դրանցից չորսը (կոտորակի համարիչը):
Ստացված կետը` խառը թվին համապատասխանող կետն է կոորդինատային ճառագայթի վրա:
Նկատենք, որ անկանոն կոտորակը կարելի էր կրճատել՝ և ներկայացնելով խառը թվի տեսքով՝ պատկերել կոորդինատային ճառագայթի վրա:
Առաջացած կետը համընկնում է արդեն ստացված կետի հետ, սակայն այս դեպքում հատվածը բաժանեցինք երեք հավասար մասերի (կրճատված կոտորակի հայտարարը) և վերցրինք դրանցից երկուսը (կրճատված կոտորակի համարիչը):
Ընդհանուր դեպքում՝` խառը թիվը կոորդինատային ճառագայթի վրա պատկերելու համար պետք է հատվածը բաժանել հավասար մասերի և կետից հաշված վերցնել -րդ կետը:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: