Խառը թվերի համեմատումը
Ցանկացած երկու խառը թիվ կարելի է համեմատել և պարզել, թե ո՞րն է դրանցից ավելի մեծ:
 
Նայենք այս անհավասարությանը: Ինչո՞ւ այն տեղի ունի:
 
xa.png
 
Տեսնում ենք, որ ձախ մասի խառը թվի ամբողջ մասն ավելի մեծ է, քան աջ մասի խառը թվի ամբողջ մասը՝ 2>1: Իսկ ի՞նչ դեր ունեն կոտորակային մասերը: Այս դեպքում, անհավասարությունը ճիշտ է ցանկացած ab և cd կանոնավոր կոտորակների համար:
Այսպիսով, եթե երկու խառը թվերից մեկի ամբողջ մասը ավելի մեծ է մյուս խառը թվի ամբողջ մասից, ապա անկախ թվերի կոտորակային մասերից առաջին խառը թիվն ավելի մեծ է:
Ինչպե՞ս համեմատել, եթե ամբողջ մասերը հավասար են:
 
x.png
 
Այս դեպքում արդեն պետք է համեմատել կոտորակային մասերը:  
Վերևի օրինակում խառը թվերի ամբողջ մասերը հավասար են, ուրեմն պետք է համեմատել կոտորակային մասերը՝
 
7m>5m
 
Ընդհանուր կանոնն այսպիսին է:
1.  Եթե երկու խառը թվերի ամբողջ մասերը տարբեր են, ապա ավելի մեծ է այն խառը թիվը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:          
            
2.  Եթե երկու խառը թվերի ամբողջ մասերը հավասար են, ապա ավելի մեծ է այն խառը թիվը, որի կոտորակային մասն ավելի մեծ է: 
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: