Մեկ թիվը
Գիտենք, որ 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,... բնական թվերը հանդիպում են առարկաներ հաշվելիս: \(1\)-ը ցանկացած առանձին վերցված առարկայի միավորի նշանակումն է:
Օրինակ
ա. Միավոր կարելի է համարել մեկ ծաղիկը, եթե հաշվում ենք ծաղկեփնջում եղած ծաղիկների քանակը:
 
բ. Մեկ տունը միավոր է, եթե հաշվում ենք փողոցի տների քանակը:
 
Եթե հաշվում ենք քաղաքի փողոցների քանակը, ապա մեկ փողոցը դառնում է միավոր:
Մեկ թիվն ունի հետևյալ հատկությունները:
 
1) Մեկը փոքր է մնացած բոլոր բնական թվերից:
 
2) Ցանկացած թիվ մեկով բազմապատկելիս ստացվում է այդ թիվը:
 
3) Ցանկացած թիվ մեկի բաժանելիս ստացվում է այդ թիվը:
Զրո թիվը
Զրոն ինչ-որ բանի բացակայության արտահայտությունն է:
Օրինակ
«Դասարանում աշակերտների թիվը հավասար է զրոյի» արտահայտությունը նշանակում է, որ դասարանում աշակերտ չկա:
Զրոն բնական թիվ չէ, քանի որ հաշվելիս այն չի օգտագործվում: Այն ցույց չի տալիս որևէ բանի առկայությունը, ընդհակառակն՝ այն առաջանում է այն դեպքում, երբ ինչ-որ բան չկա:
 
Զրո թիվն ունի հետևյալ հատկությունները.
1) Զրոն փոքր է ցանկացած բնական թվից:
 
2) Ցանկացած թվի զրո գումարելիս ստացվում է այդ թիվը:  
 
3) Ցանկացած թվից զրո հանելիս ստացվում է այդ թիվը: 
 
4) Զրոն ցանկացած թվով բազմապատկելիս ստացվում է զրո:
 
5) Զրոն ցանկացած թվի բաժանելիս ստացվում է զրո:
 
6) Թիվը զրոյի վրա բաժանել չի կարելի:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: