
















Թվի գրառումը
Կախված թվի գրառման թվանշանների քանակից՝ թվերը կոչվում են.
միանիշ (մեկ թվանշան), երկնիշ (երկու թվանշան), եռանիշ (երեք թվանշան) և այլն:
Օրինակ
ա. \(9\) թիվը միանիշ է՝ այն գրվում է մեկ թվանշանի միջոցով:
բ. \(33\) թիվն ունի \(3\) տասնյակ և \(3\) միավոր:
Այս թիվը գրվում է երկու թվանշանի միջոցով (\(3\) թվանշանը կրկնվում է երկու անգամ), ուրեմն, այն երկնիշ է:
գ. \(468\) թիվն ունի \(4\) հարյուրյակ, \(6\) տասնյակ և \(8\) միավոր:
Այս թիվը գրվում է երեք թվանշանի միջոցով, ուրեմն, այն եռանիշ է:
դ. \(3552\) թիվն ունի \(3\) հազարյակ, \(5\) հարյուրյակ, \(5\) տասնյակ և \(2\) միավոր:
Այս թիվը գրվում է չորս թվանշանի միջոցով, ուրեմն, այն քառանիշ է:
Դիտարկենք \(5327\) թիվը:
Սա հինգ հազար երեք հարյուր քսանյոթ թիվն է: Այն քառանիշ թիվ է:

Թվանշանի տեղը թվի գրառման մեջ կոչվում է կարգ:
\(5327\) թիվն ունի չորս կարգ։
- \(5\)-ը ցույց է տալիս, թե քանի հազարյակ կա հազարյակների կարգում,
- \(3\)-ը ցույց է տալիս, թե քանի հարյուրյակ կա հարյուրակների կարգում,
- \(2\)-ը ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա տասնյակների կարգում,
- \(7\)-ը ցույց է տալիս, թե քանի միավոր կա միավորների կարգում:
Եռանիշ թվերն ունեն ընդամենը երեք կարգ։

Իսկ սա երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր քսանվեց թիվն է: Այն վեցանիշ թիվ է:

\(257426\) թիվն ունի վեց կարգ՝
- \(2\)-ը ցույց է տալիս, թե քանի հարյուրհազարյակ կա \(257426\) թվի հարյուրհազարյակների կարգում,
- \(5\)-ը ցույց է տալիս, թե քանի տասհազարյակ կա \(257426\) թվի տասհազարյակների կարգում,
- \(7\)-ը ցույց է տալիս, թե քանի հազարյակ կա \(257426\) թվի հազարյակների կարգում,
- \(4\)-ը ցույց է տալիս, թե քանի հարյուրյակ կա \(257426\) թվի հարյուրյակների կարգում,
- \(2\)-ը ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա \(257426\) թվի տասնյակների կարգում,
- \(6\)-ը ցույց է տալիս, թե քանի միավոր կա \(257426\) թվի միավորների կարգում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013