Հանման ստուգումը գումարումով
Դու արդեն գիտես, որ գումարման գործողությունը կարելի է ստուգել հանման միջոցով:  
 
Որպեսզի \(3 + 2 = 5\) գումարումը լինի ճիշտ
 
Screenshot_4.png
 
պետք է ճիշտ լինի \(5 - 2 = 3\) հանումը:
 
Screenshot_12.png
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, ապա կստանանք մյուս գումարելին:
Իսկ ինչպե՞ս ստուգել հանումը:
 
Պարզվում է, որ հանում էլ կարելի է ստուգել գումարման միջոցով:
Եթե տարբերությանը գումարել հանելին, ապա կստանանք նվազելին:
Որպեսզի \(5 - 2 = 3\) հանումը լինի ճիշտ, պետք է ճիշտ լինի \(3 + 2 = 5\) գումարումը:
 
Այսպիսով, \(5 - 2 = 3\) և \(3 + 2 = 5\) հավասարությունները միմյանց ստուգում են և տեղի ունեն միաժամանակ:
Օրինակ
812680=132 հանումը ստուգենք գումարումով:
 
Համաձայն կանոնի՝ տարբերությանը պետք է գումարել հանելին և ստանալ նվազելին:
 
Իրոք, 132+680=812: Ուրեմն, հանումը ճիշտ էր կատարված:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013