
















Գումարման ստուգումը հանումով
Ծանոթ ես նաև հանման գործողությանը:
Փորձենք կապ գտնել գումարման և հանման գուրծողությունների միջև:
Պատկերացրու, որ կա \(3\) զատիկ:

Եկան և այս \(3\)-ին միացան ևս \(2\) զատիկ:

Արդյունքում, հիմա կա \(5\) զատիկ:

Այս իրավիճակը բնութագրում է գումարման գործողությունը՝ \(3 + 2 = 5\)

Հիմա պատկերացնենք, որ կար \(5\) զատիկ:

Զատիկներից \(2\)-ը թռան և հեռացան:

Արդյունքում, մնաց \(3\) զատիկ:

Այս իրավիճակը բնութագրում է հանման գործողությունը՝ \(5 - 2 = 3\)

Տեսանք որ, \(3 + 2 = 5\) գումարումը և \(5 - 2 = 3\) հանումը կապված են իրար հետ:
Որպեսզի \(3 + 2 = 5\) գումարումը լինի ճիշտ, պետք է ճիշտ լինի \(5 - 2 = 3\) հանումը:
Այսպիսով, գումարումը կարելի է ստուգել հանման միջոցով:
Կանոնը այսպիսին է:
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, ապա կստանանք մյուս գումարելին:
Օրինակ
գումարումը ստուգենք հանումով:
Համաձայն կանոնի՝ գումարից պետք է հանել գումարելիներից մեկը և ստանալ մյուս գումարելին:
Իրոք, : Ուրեմն, գումարումը ճիշտ էր կատարված:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013