Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
Երկու տարբեր քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա:
 
Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր \(120\) կմ, իսկ մյուսը՝ \(85\) կմ:
 
Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
 
Լուծում:
 
hyundai_solaris_meh.jpg                                      loc-have-a-look-with-difference-type-of-president-car-02-630x354.jpg                                                                      
her4.png
 
Առաջին մեքենան շարժվեց \(B\) կետից և անցավ \(BA = 120\) կմ հեռավորությունը:
 
Երկրորդ մեքենան շարժվեց \(C\) կետից և անցավ \(CA = 85\) կմ հեռավորությունը:
 
Երկու քաղաքների միջև \(BC\) հեռավորությունը հավասար է՝ \(BC = BA + CA\)
 
Այսպիսով՝ \(BC = 120 + 85 = 205\) կմ:
 
Պատասխան՝ քաղաքների միջև հեռավորությունը \(205\) կմ էր:
 
 
Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլիստը:
 
Շարժվելուց որոշ ժամանակ անց հեծանվորդն անցել էր \(36\) կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը \(12\) կմ էր:
 
Որքա՞ն էր անցել մոտոցիկլիստը:
 
Լուծում.
 
peter_sagan_660x440.jpg                                                                         
her3.png
blind-and-disabled-rider-breaks-speed-record-aboard-a-hayabusa_2.jpg
 
Հեծանվորդը շարժվեց \(B\) կետից և անցավ \(BA = 36\) կմ հեռավորությունը:
 
Մոտոցիկլիստը շարժվեց \(B\) կետից և անցավ \(BC\) հեռավորությունը:
 
Նրանց միջև հեռավորությունը \(AC = 12\) կմ էր:
 
Մոտոցիկլիստի անցած \(BC\) հեռավորությունը հավասար է՝ \(BC = BA + AC\)
 
Այսպիսով՝ \(BC = 36 + 12 = 48\) կմ:
 
Պատասխան՝ մոտոցիկլիստն անցել էր \(48\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013