Թվի մասը գտնելը
Խնդիր: Անահիտն ուներ \(500\) դրամ:
Այդ փողի -րդ մասով նա գնեց \(4\) գրիչ, իսկ մնացած փողի -րդ մասով՝ \(2\) մատիտ:
Վերջում Անահիտը գնեց \(1\) տետր, որի արժեքը կազմեց իր մոտ մնացած փողի -րդ մասը:
ա. Որքա՞ն արժե մեկ գրիչը:
բ. Որքա՞ն արժե մեկ մատիտը:
գ. Որքա՞ն արժե մեկ տետրը:
Լուծում:
1. Գտնենք մեկ գրիչի գինը:
Սկզբում պետք է գտնել \(500\) դրամ փողի -րդ մասը:
Ստանում ենք՝ \(500 : 5 = 100\)
Այսպիսով, \(500\) դրամ փողի -րդ մասը կազմում է \(100\) դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց \(4\) գրիչ:
Հետևաբար, մեկ գրիչն արժե՝ \(100 : 4 = 25 \) դրամ:
2. Գտնենք մեկ մատիտի գինը:
Գրիչները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց \(500 - 100 = 400\) դրամ:
Գտնենք այս փողի -րդ մասը:
Ստանում ենք՝ \(400 : 10 = 40\)
Այսպիսով, \(400\) դրամ փողի -րդ մասը կազմում է \(40\) դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց \(2\) մատիտ:
Հետևաբար, մեկ մատիտն արժե՝ \(40 : 2 = 20\) դրամ:
3. Որքա՞ն փող մնաց Անահիտի մոտ:
Գրիչների վրա Անահիտը ծախսեց \(100\) դրամ:
Մատիտների վրա Անահիտը ծախսեց ևս \(40\) դրամ:
Գրիչների և մատիտների վրա Անահիտը ծախսեց \(100+40 =140\) դրամ:
Անահիտի մոտ մնաց \(500 - 140 = 360 \) դրամ:
4. Գտնենք մեկ տետրի գինը:
Գրիչները և մատիտները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց \(360\) դրամ, որի -րդ մասով նա գնեց \(1\) տետր:
Գտնենք \(360\) դրամի -րդ մասը:
Ստանում ենք՝ \(360 : 6 = 60\) դրամ:
Պատասխան՝
ա. Մեկ գրիչն արժե \(25\) դրամ:
բ. Մեկ մատիտն արժե \(20\) դրամ:
գ. Մեկ տետրը արժե \(60\) դրամ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013