Եթե արտահայտությունը պարունակում է փակագծեր, ապա սկզբում հաշվում են փակագծերում գրված արտահայտության արժեքը:
Հետևյալ գծապատկերը ցույց է տալիս գործողությունների կատարման հերթականությունը՝
 
a.png
 
-սկզբում հաշվում ենք փակագծերում գրված արտահայտության արժեքը,
 
-ապա կատարում ենք բարձր կարգի գործողությունները՝ բազմապատկումը կամ բաժանումը,
 
-ապա կատարում ենք ցածր կարգի գործողությունները՝ գումարումն ու հանումը:
Օրինակ
1+2313522   
 
Առաջին գործողություն՝ 1+23=24 
 
Երկրորդ գործողություն՝ 52=10  
 
Երրորդ գործողություն՝ 2410=14
Օրինակ
2+5131082
 
Առաջին գործողություն՝ 2+5=7
 
Երկրորդ գործողություն՝ 108=2
 
Երրորդ գործողություն՝ 72=14
Եթե պետք է գումարել կամ հանել որևէ թվերի գումար կամ տարբերություն, ապա այն գրում են փակագծերի մեջ: 
Օրինակ
\(10\)-ից հանենք \(5\) և \(2\) թվերի գումարը: 
 
Արտահայտությունն ունի հետևյալ տեսքը՝
 
105+2
 
Հաշվենք այս արտահայտության արժեքը՝
 
10(5+2)=107=3
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013