Արագության հաշվումը
Դու արդեն գիտես, թե ինչպե՞ս գտնել մարմնի անցած ճանապարհը, եթե տրված են շարժման արագությունն ու ծախսած ժամանակը:
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին:
Դիտարկենք հետևյալ խնդիրը:
Ավտոբուսը \(4\) ժամում անցավ \(280\) կմ:
Ի՞նչ արագությամբ էր շարժվում ավտոբուսը:
Քանի որ \(70 · 4 = 280\), ապա ավտոբուսը շարժվում էր \(70\) կմ/ժ արագությամբ:
\(70\) կմ/ժ արագությունը \(70 · 4 = 280\) հավասարությունից ստացվում է
\(70 = 280 : 4\) բաժանման միջոցով:
Սա ընդհանուր կանոն է:
Մարմնի շարժման արագությունը հավասար է անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին:
Այսպիսով, եթե մարմինը շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ, ապա միշտ կարելի է գտնել նրա արագությունը, եթե տրված են անցած ճանապարհը և ծախսած ժամանակը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013