Արագության գաղափարը
Որքա՞ն ճանապարհ կանցնի հեծանվորդը \(2\) ժամում, եթե շարժվի նույն ձևով (չարագանա և չդանդաղի):
Պարզ է, որ նույն ձևով շարժվելով հեծանվորդը երկրորդ ժամում կանցնի ևս \(25\) կմ և արդյունքում՝ \(2\) ժամում անցած կլինի \(25 + 25 = 50\) կմ:
Երեք ժամ շարժվելով հեծանվորդը կանցնի \(25 + 25 + 25 = 75\) կմ հեռավորություն:
Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը կոչվում է նրա շարժման արագություն:
Որպես ժամանակի միավոր շարժման խնդիրներում հաճախ օգտագործվում է ժամը:
Սակայն կարելի է օգտագործել րոպեն, վայրկյանը և ժամանակի այլ միավորներ:
Ներքևի նկարում մեքենան \(1\) ժամում անցավ \(85\) կմ և շարունակեց շարժվել նույն ձևով՝ չարագացավ և չդանդաղեց:
Այդ դեպքում ասում են, որ մեքենան շարժվում է ժամում \(85\) կմ արագությամբ կամ մեքենայի արագությունը \(85\) կմ/ժ է:
Եթե մեքենան շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ և արագությունը տրված է, ապա միշտ կարելի է պարզել, թե քանի՞ կմ նա անցավ տրված ժամանակում:
Օրինակ՝ վերևի նկարի մեքենան, որի արագությունը \(85\) կմ/ժ է,
\(3\) ժամում կանցնի \(3 · 85 = 255\) կմ,
\(4\) ժամում կանցնի \(4 · 85 = 340\) կմ,
\(5\) ժամում կանցնի \(5 · 85 = 425\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013