Հիշենք զույգ և կենտ թվերի սահմանումը:
Զույգ անվանում են այն թվերը, որորնք բաժանվում են \(2\)-ի:
 
Կենտ անվանում են այն թվերը, որոնք չեն բաժանվում \(2\)-ի:
Զույգ թվերն են՝ \(2\), \(4\), \(6\), \(8\), \(10\), \(12\), \(14\), \(16\), \(18\), \(20\), \(22\), ...
 
Կենտ թվերն են՝ \(1\), \(3\), \(5\), \(7\), \(9\), \(11\), \(13\), \(15\), \(17\), \(19\), \(21\), ...
Թվային շարքոմ զույգ և կենտ թվերը իրար հաջորդում են: 
Այսպիսով, 
Զույգ թվերը անմանացորդ բաժանվում են \(2\)-ի:
 
Կենտ թվերը \(2\)-ի բաժանելիս միշտ առաջանում է \(1\) մնացորդ:
\(2\) \(:\) \(2\) \(=\) \(1\)
\(4\) \(:\) \(2\) \(=\) \(2\)
\(3\) \(:\) \(2\) \(=\) \(1\)\((1 մն.)\)
\(5\) \(:\) \(2\) \(=\) \(2\)\((1 մն.)\)
 
Ինչպե՞ս միանգամից պարզել թիվը զույգ է, թե՞ կենտ՝ առանց \(2\)-ի բաժանելու, եթե թիվն ունի շատ թվանշաններ:
 
Պարզվում է, որ կա հեշտ եղանակ, որի միջոցով առանց բաժանման կարելի է պարզել այս հարցի պատասխանը
Բազմանիշ թվերի դեպքում՝
 
զույգ թվերի գրառման վերջին թվանշանը \(0\), \(2\), \(4\), \(6\), \(8\) թվերից որևէ մեկն է,
 
կենտ թվերի գրառման վերջին թվանշանը \(1\), \(3\), \(5\), \(7\), \(9\) թվերից որևէ մեկն է:
Օրինակ
\(1780\), \(1438\), \(232\), \(316\), \(914\) թվերը զույգ են
 
\(1001\), \(305\), \(4881\), \(7467\), \(26849\) թվերը կենտ են:
Զույգ և կենտ թվերն ունեն հետևյալ հատկությունները:
  • Երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է՝ 4+6=10
  • Երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է՝ 3+5=8
  • Զույգ և կենտ թվերի գումարը կենտ թիվ է՝ 2+7=9
  • Երկու զույգ թվերի արտադրյալը զույգ թիվ է՝ 26=12
  • Զույգ և կենտ թվերի արտադրյալը զույգ թիվ է՝ 47=28
  • Երկու կենտ թվերի արտադրյալը կենտ թիվ է՝ 55=25
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013: