Անհայտ բաժանարարի գտնելը
Ի՞նչ թվի վրա պետք է բաժանել \(120\)-ը, որպեսզի ստացվի \(4\)
 
\(a\)-ով նշանակենք անհայտ բաժանարարը, ապա՝ 120:a=4
Անհայտ բաժանարարը գտնելու համար պետք է բաժանելին բաժանել քանորդի վրա:
Մեր օրինակում \(120\)-ը բաժանելին է, \(4\)-ը՝ քանորդը:
 
Հետևաբար, \(a\) անհայտ բաժանարարը հավասար է՝ a=120:4=30
 
qan.png
Օրինակ
\(190\) կոնֆետ հավասար բաժանեցին մանկապարտեզի երեխաների միջև այնպես, որ յուրաքանչյուր երեխա ստացավ \(5\)-ական կոնֆետ: Քանի՞ երեխա կար մանկապարտեզում:
 
\(m\)-ով նշանակենք մանկապարտեզի երեխաների թիվը:
 
Հետևաբար, 190:m=5: Գտնենք \(m\)-ը՝
 
 190:m=5m=180:5m=38
 
Պատասխան՝ մանկապարտեզում կար \(38\) երեխա:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013