Զույգ և կենտ թվեր
Մայրիկը գնեց \(6\) նարինջ և \(5\) խնձոր:
 
նարինջ.pngնարինջ.pngնարինջ.pngնարինջ.pngնարինջ.pngնարինջ.png 
 
Red_Apple.jpgRed_Apple.jpgRed_Apple.jpgRed_Apple.jpgRed_Apple.jpg
 
Արմենը և Վարդանը փորձեցին իրար մեջ հավասար բաժանել մրգերը: Նրանք \(6\) նարինջը հավասար բաժանեցին և յուրաքանչյուրին հասավ \(3\) նարինջ:
 
Սա նշանակում է, որ \(6\)-ը բաժանվում է \(2\)-ի՝ \(6\) \(:\) \(2\) \(=\) \(3\): Այսպիսի թվերը կոչվում են զույգ:
Զույգ անվանում են այն թվերը, որորնք բաժանվում են \(2\)-ի:
Զույգ թվերն են՝ \(2\), \(4\), \(6\), \(8\), \(10\), \(12\), \(14\), \(16\), \(18\), \(20\), \(22\), ... :
 
Հետո տղաները փորձեցին հավասար բաժանել նաև \(5\) խնձորը և չկարողացան:
 
Սա նշանակում է, որ \(5\)-ը չի բաժանվում \(2\)-ի: Այսպիսի թվերը կոչվում են կենտ:
Կենտ անվանում են այն թվերը, որորնք չեն բաժանվում \(2\)-ի:
Կենտ թվերն են՝ \(1\), \(3\), \(5\), \(7\), \(9\), \(11\), \(13\), \(15\), \(17\), \(19\), \(21\), ...:
 
Նկատում ենք, որ
1. զույգ թվերի գրառման վերջին թվանշանը \(0\), \(2\), \(4\), \(6\), \(8\) թվանշաններից որևէ մեկն է:
 
2. կենտ թվերի գրառման վերջին թվանշանը \(1\), \(3\), \(5\), \(7\), \(9\) թվանշաններից որևէ մեկն է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: