Թվերի համեմատում
Երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները:
Ցանկացած քառանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից: Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից: Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:                                              
Օրինակ
\(1254 > 968\)
 
\(241 > 79\)
 
\(13 > 9\)
Երկու եռանիշ թվերից մեծ է այն, որի հարյուրավորը մեծ է:
hamm1.png
 
Վերևի օրինակում \(627 > 489\), քանի որ \(6 > 4\)
Եթե հարյուրավորները հավասար են, ապա մեծ է այն թիվը, որի տասնավորը մեծ է:
hamm2.png
 
Այս օրինակում \(341 > 327\), քանի որ \(4 > 2\)
 
Եթե երկու եռանիշ թվերի հարյուրավորները և տասնավորները հավասար են, ապա մեծ է այն թիվը, որի միավորը մեծ է:
hamm3.png
 
Այս օրինակում \(526 > 523\), քանի որ \(6 > 3\)
Օրինակ
ա) \(1245 > 687\), քանի որ ձախից քառանիշ թիվ է, իսկ աջից՝ եռանիշ:
 
բ) \(754 > 568\), քանի որ ձախ թվի հարյուրավորը ավելի մեծ է՝ \(7 > 5\):
 
գ) \(342 > 339\), քանի որ հարյուրավորները հավասար են՝ \(3 = 3\), և ձախ թվի տասնավորը ավելի մեծ է՝ \(4 > 3\):
 
դ) \(762 > 761\), քանի որ հարյուրավորները և տասնավորները հավասար են՝ \(7 = 7\), \(6 = 6\), և ձախ թվի միավորը ավելի մեծ է՝ \(2 > 1\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014