Թվի գրության առաջին դաս
Թվանշանի տեղը թվի գրառման մեջ կոչվում է կարգ:
Միավորները, տասնավորներն ու հարյուրավորները կազմում են միավորների դասը: Դասի մեջ մտնում է երեք կարգ:
Ուշադրություն
Միավորը ցույց է տալիս, թե քանի միավոր կա միավորների կարգում:
Տասնավորը ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա տասնյակների կարգում:
Հարյուրավորը ցույց է տալիս, թե քանի հարյուրյակ կա հարյուրյակների կարգում:
Որպես օրինակ դիտարկենք \(286\), \(530\) թվերը:
Նրանք երկուսն էլ ունեն երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:
Ներկայացնենք \(286\) թիվը.
Ներկայացնենք \(286\) թիվը.
\(286\) թիվը եռանիշ, զույգ թիվ է:
\(286\) թվի միավորն է \(6\), տասնավորը` \(8\), հարյուրավորը` \(2\):
\(286\) թիվը պարունակում է \(286\) միավոր:
\(286\) թիվը պարունակում է \(28\) տասնյակ:
\(286\) թիվը պարունակում է \(2\) հարյուրյակ:
\(286\) թվի միավորների կարգում կա \(6\) միավոր:
\(286\) թվի տասնյակների կարգում կա \(8\) տասնյակ:
\(286\) թվի հարյուրյակների կարգում կա \(2\) հարյուրյակ:
\(286\) թվի միավորների կարգում կա \(6\) միավոր:
\(286\) թվի տասնյակների կարգում կա \(8\) տասնյակ:
\(286\) թվի հարյուրյակների կարգում կա \(2\) հարյուրյակ:
Ներկայացնենք \(530\) թիվը.
\(530\) թիվը եռանիշ, զույգ թիվ է:
\(530\) թվի միավորն է \(0\), տասնավորը` \(3\), հարյուրավորը` \(5\):
\(530\) թիվը պարունակում է \(530\) միավոր:
\(530\) թիվը պարունակում է \(53\) տասնյակ:
\(530\) թիվը պարունակում է \(5\) հարյուրյակ:
\(530\) թվի միավորների կարգում բացակայում է միավորը, ուստի միավորների կարգում գրված է \(0\):
\(530\) թվի տասնյակների կարգում կա \(3\) տասնյակ:
\(530\) թվի հարյուրյակների կարգում կա \(5\) հարյուրյակ:
\(530\) թվի միավորների կարգում բացակայում է միավորը, ուստի միավորների կարգում գրված է \(0\):
\(530\) թվի տասնյակների կարգում կա \(3\) տասնյակ:
\(530\) թվի հարյուրյակների կարգում կա \(5\) հարյուրյակ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա.Աբրահամյան, Վ. Հովհաննիսյան, Ա. Հարությունյան, Գ.Ղարաբեկյան, Ա. Ղազարյան, Մ. Ի. Մորո, Մ. Ա. Բանտովա (մաթեմատիկա 3-րդ դասարան)