Խնդիրների լուծում
Խնդիր \(1\):
Մի դասասենյակում կա \(14\) նստարան, իսկ երկրորդում \(3\)-ով քիչ:
Քանի՞ նստարան կա երկու դասասենյակներում միասին:
Կազմենք խնդրի համառոտագիրը.
Ուշադրություն
Նայելով համառոտագրին եզրակացնում ենք, որ խնդիրը լուծվում է երկու գործողություններով:
\(1\)-ին գործողություն:
Քանի՞ նստարան կա երկրորդ դասասենյակում:
\(3\)-ով քիչ նշանակում է, որ պետք է հանել \(3\):
\(2\)-րդ գործողություն:
Քանի՞ նստարան կա երկու դասասենյակներում միասին:
Միասին նշանակում է պետք է գումարել:
Պատասխան՝ երկու դասասենյակներում միասին կա \(25\) նստարան:
Խնդիր \(2\):
Ավտոբուսը առաջին օրն անցավ \(120\) կմ, իսկ երկրորդ օրը՝ \(40\) կմ-ով ավելի:
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկու օրերում միասին:
Կազմենք խնդրի համառոտագիրը.
\(1\)-ին գործողություն:
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկրորդ օրը:
\(120 + 40 = 160\) կմ:
\(2\)-րդ գործողություն:
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկու օրերում միասին:
\(120 + 160 = 280\) կմ:
Պատասխան՝ ավտոբուսը երկու օրերում միասին անցավ \(280\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: