
















Պատկերի բաժանումը երկու հավասար մասերի
Դու արդեն ծանոթ ես հավասար պատկերներին:
Հաճախ կարևոր է լինում տրված պատկերը բաժանել երկու հավասար մասերի և ստանալ երկու հավասար պատկերներ:
Օրինակ, այդպես ենք վարվում երբ ուզում ենք պատվիրել կես պիցա:

Այս քառակուսու մեջ անկյունագծով միացված են հանդիպակաց գագաթները:
Արդյունքում քառակուսին բաժանված է երկու հավասար եռանկյունների:

Քառակուսին կարելի էր երկու հավասար մասերի բաժանել նաև այլ եղանակով:

Նույն ձևով երկու հավասր մասերի ենք բաժանում ուղղանկյունը:


Շրջանը երկու հավասար մասերի է բաժանվում իր տրամագծով:

Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014