
















Համաչափ պատկերներ
Նայիր ֆուտբոլի դաշտի այս նկարին:
![plain-football-pitch-7-1-2-x-10-inch-cake-topper-10156-p[ekm]1000x750[ekm].jpg](https://resources.cdn.imdproc.am/e9a5a496-c2ab-4d38-9b03-cd30b036b39c/plain-football-pitch-7-1-2-x-10-inch-cake-topper-10156-p%5Bekm%5D1000x750%5Bekm%5D-w300.jpg)
Ֆուտբոլի դաշտի կենտրոնական գծից ձախ և աջ ընկած մասերը իրար շատ նման են:
Եթե այս նկարը ծալենք կենտրոնական գծի երկայնքով, ապա նրա ձախ և աջ մասերը կհամընկնեն: Այս դեպքում ասում են, որ պատկերը համաչափ է:
Ընդհանուր սահմանումն այսպիսին է.
Եթե պատկերը որևէ ուղղի երկայնքով ծալելիս նրա ձախ և աջ մասերը համընկնում են, ապա ասում են, որ պատկերը համաչափ է այդ ուղղի նկատմամբ:
Ուղիղն այդ դեպքում անվանում են համաչափության առանցք:
Այս երեք լապտերներից յուրաքանչյուրը համաչափ է ուղղահայաց սյան նկատմամբ:



Լավ հասկանալու համար համաչափությունը, նայիր նաև այս ոչ համաչափ լապտերներին:



Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: