Կատարենք \(738\) \(-\) \(245\) հանումը:
 
1. \(738\) և \(245\) թվերը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով և գրենք իրար տակ՝
 
\(738\) \(=\) \(7\) հարյուրյակ \(+\) \(3\) տասնյակ \(+\) \(8\) միավոր
\(-\)
\(245\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(4\) տասնյակ \(+\) \(5\) միավոր
 
2. Հանենք թվերի միավորները՝ \(8\) \(-\) \(5\) \(=\) \(3\)
 
3. Պետք է հանել թվերի տասնյակները:
 
Նկատում ենք, որ \(3\) տասնյակից հնարավոր չէ հանել \(4\) տասնյակ:
 
Հիշում ենք, որ \(1\) հարյուրյակ \(=\) \(10\) տասնյակ և \(738\) թվի \(7\) հարյուրյակներից մեկը վերածելով \(10\) տասնյակների` դրանք փոխանցում ենք տասնյակների կարգին:
 
Հիմա \(738\) թիվն ունի \(13\) \(=\) \(10\) \(+\) \(3\) տասնյակ, սակայն հարյուրյակները մեկով պակասել են՝ \(6\) \(=\) \(7\) \(-\) \(1\)
 
Արդյունքում, \(738\) թիվը գրվում է այսպես՝ \(738\) \(=\) \(6\) հարյուրյակ \(+\) \(13\) տասնյակ \(+\) \(8\) միավոր:
 
4. Հիմա արդեն` \(738\) \(=\) \(6\) հարյուրյակ \(+\) \(13\) տասնյակ \(+\) \(8\) միավոր: Թվի \(13\) տասնյակից կարելի է հանել \(245\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(4\) տասնյակ \(+\) \(5\) միավոր, իսկ թվի \(4\) տասնյակը՝ \(13\) \(-\) \(4\) \(=\) \(9\)
 
5. Հանենք թվերի հարյուրավորները՝ \(6\) \(-\) \(2\) \(=\) \(4\)
 
6. Ստացանք եռանիշ թիվ՝ \(493\) \(=\) \(4\) հարյուրյակ \(+\) \(9\) տասնյակ \(+\) \(3\) միավոր:
 
Կատարված գործողությունները սյունակով գրում ենք այսպես՝
 
738245493
 
Պատասխան՝ \(738\) \(-\) \(245\) \(=\) \(493\)
 
Ուշադրություն
Եթե նվազելիի տասնյակները քիչ են հանելիի տասնյակներից, ապա հանելիի հարյուրյակներից մեկը դարձնում ենք \(10\) տասնյակ և փոխանցում տասնավորների կարգին: 
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: