Հանում առանց փոխանցման
Կատարենք \(756 - 202\) հանումը:
1. \(756\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(756\) \(=\) \(7\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(6\) միավոր:
2. \(202\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(202\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(0\) տասնյակ \(+\) \(2\) միավոր:
Թվերը գրենք իրար տակ՝
\(756\) \(=\) \(7\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(6\) միավոր
\(-\)
\(202\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(0\) տասնյակ \(+\) \(2\) միավոր
3. Սկզբում հանենք թվերի միավորները՝ \(6\) \(-\) \(2\) \(=\) \(4\)
4. Հիմա հանենք թվերի տասնավորները՝ \(5\) \(-\) \(0\) \(=\) \(5\)
5. Վերջում հանենք թվերի հարյուրավորները՝ \(7\) \(-\) \(2\) \(=\) \(5\)
6. Ստացանք եռանիշ թիվ՝ \(554\) \(=\) \(5\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(4\) միավոր:
Թվարկված գործողությունները հարմար է կատարել սյունակով՝
Պատասխան՝ \(756\) \(-\) \(202\) \(=\) \(554\)
Ուշադրություն
Հարյուրյակներից հանում ենք հարյուրյակները, տասնյակներից՝ տասնյակները և միավորներից՝ միավորները:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: