Գործողությունների կատարման կարգը
Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:
 
Սկզբում դիտարկենք այն արտահայտությունները, որոնցում չկան փակագծեր:
 
Ձևակերպենք կանոնը.
Եթե արտահայտության արժեքը հաշվելու համար պետք է կատարել միայն գումարման և հանման գործողություններ, ապա այդ գործողությունները պետք է կատարել գրված հերթականությամբ՝ ձախից աջ:
Գործողությունների հերթականությունը ներկայացնելու համար դրանք համարակալում են՝ նշելով համարները գործողությունը ցույց տվող նշանի վրա:
 
ա) 12+1526=1761=11
 
բ) 2515+2732=20+1722=272=25
 
Եթե արտահայտության մեջ կան փակագծեր, ապա հետևում ենք այս կանոնին.
Առաջինը պետք է կատարել փակագծերում գրված գործողությունը:
 \(25 - (12 + 3)\) արտահայտության արժեքը հաշվելիս առաջինը կատարում ենք փակագծերի գումարումը՝ \(12 + 3 = 15\), ապա հանումը՝ \(25 - 15 = 10\):
 
\(15 + (9 - 6)\) արտահայտության արժեքը հաշվելիս առաջինը կատարում ենք փակագծերի հանումը՝ \(9 - 6 = 3\), ապա գումարումը՝ \(15 + 3 = 18\):
Օրինակ
ա) \(19 - (7 + 3) = 19 - 10 = 9\)
 
բ) \(15 + (18 - 6) = 15 + 12 = 27\)
 
գ) \((20 - 18) + 15 = 2 + 15 = 17\)
 
դ) \((11 + 16) + 12 = 27 + 12 = 39\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: