Գումարի մեծացման հատկությունը
Գևորգն ուներ \(2\) հատ \(200\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ` \(100\) դրամանոց:
Արտակն ուներ \(2\) հատ \(100\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ՝ \(200\) դրամանոց:
Մայրիկը Արտակին տվեց ևս \(50\) դրամ:
Որքա՞ն փող եղավ Գևորգի և Արտակի մոտ:
Գևորգն ուներ \(200 + 200 + 100 = 400 + 100 = 500\) դրամ:
Արտակն ուներ \(100 + 100 + 200 = 200 + 200 = 400\) դրամ:
Միասին Գևորգն ու Արտակը ունեին \(500 + 400 = 900\) դրամ:
Մայրիկը Արտակին տվեց ևս \(50\) դրամ, և Արտակի մոտ դարձավ \(400 + 50 = 450\) դրամ:
Հիմա Գևորգն ու Արտակը միասին ունեն \(500 + 450 = 950\) դրամ:
\(500 + 400 = 900\)
\(500 + (400 + 50) = 950\)
\(900 + 50 = 950\)
Արտակի գումարը մեծացավ \(50\) դրամով, այդ պատճառով ընդհանուր գումարը ևս մեծացավ \(50\) դրամով:
Եկանք հետևյալ կանոնին.
Որքանով մեծացնում ենք գումարելին, այնքանով մեծանում է գումարը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014