Տարբերության հատկությունները
Արդեն գիտենք գումարի հետևյալ երկու հատկությունները.
Որքանով մեծացնում ենք գումարելին, այնքանով մեծանում է գումարը:
Որքանով փոքրացնում ենք գումարելին, այնքանով փոքրանում է գումարը:
Նմանապես կան հանման հետևյալ հատկությունները.
Որքանով մեծացնում ենք նվազելին, այնքանով մեծանում է տարբերությունը:
Որքանով փոքրացնում ենք նվազելին, այնքանով փոքրանում է տարբերությունը:
Օրինակ
ա) Գիտենք, որ \(250 - 20 = 230\)
Արագ հաշվենք \(240 - 20\) տարբերությունը:
Քանի որ նվազելին փոքրացավ \(250 - 240 = 10\)-ով, ապա տարբերությունը ևս կփոքրանա \(10\)-ով:
Հետևաբար, կստանանք՝ \(230 - 10 = 220\)
Պատասխան՝ \(240 - 20 = 220\)
բ) Գիտենք, որ \(750 - 150 = 600\)
Արագ հաշվենք \(790 - 150\) տարբերությունը:
Քանի որ նվազելին մեծացավ \(790 - 750 = 40\)-ով, ապա տարբերությունը ևս կմեծանա \(40\)-ով:
Հետևաբար, կստանանք՝ \(600 + 40 = 640\)
Պատասխան՝ \(790 - 150 = 640\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: