
















Ժամանակի չափման միավորները
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:

Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:


Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:

Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն \(31\) օր
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն \(30\) օր
3. փետրվարը հաճախ ունենում է \(28\) օր, սակայն \(4\) տարին մեկ այն ունենում է \(29\) օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:


Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: